Գյումրեցի կինը 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել. մտածում է 12-րդ մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրեցի Լիլիթ Խաչատրյան երեկ՝ հուլիսի 21-ին, լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային: 35 տարեկան կինը ծննդաբերել է Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ում: Նորածինը տղա է, նրան անվանակոչել են Դավիթ:

Բժիշկներն armtimes.com-ին փոխանցեցին, որ երեխան բացառապես առողջ է: Դավիթը ծնվել է 3 կգ 200 գրամ քաշով և 50 սմ հասակով: Ծնունդն ընդունած բժշկուհին armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ Լիլիթը մտածում է նաև 12-րդ երեխան ունենալու մասին:

Խաչատրյաններն ունեն արդեն 5 աղջիկ և 6 տղա: Նրանց ավագ երեխան 17 տարեկան է: Լիլիթ Խաչատրյանն ամուսնացել է 10-րդ դասարանն ավարտելուց անմիջապես հետո, մասնագիտություն չունի`գործազուրկ է: Ամուսինը կատարում է ներքին հարդարման աշխատանքներ, բայց մշտական աշխատանք չունի: Նրանց միակ եկամուտը 90 հազար դրամ ընտանեկան նպաստն է: Ընտանիքի անդամներն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ Դավիթը ծնողների, 5 քույրերի և 5 եղբայրների հետ բնակվելու է 3 սենյականոց բնակարանում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս