Բաժիններ՝

«Կարեն Կարապետյանի հետ որևէ ազգակցական կապ չունեմ». ՍԱՊԾ-ն կդիմի դատարան

«Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք չի կարող լինել մեկ մարդու սուբյեկտիվ կարծիքի պատճառով։ Ծառայությունում բոլոր գործընթացներն իրականացվում են օրենքի շրջանակներում և օրենքի պահանջին համապատասխան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ մեկնաբանելով ՍԱՊԾ նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի բաց նամակը և հնչեցրած մեղադրանքները, որ իր հանդեպ անօրինականություն է կատարվել և պետք է վերականգնել իր աշխատանքային իրավունքները։

Կարապետյանը վստահեցրեց, թե քաղծառայության մրցույթների ժամանակ որևէ խախտում չի եղել։ Նրա խոսքով՝ այժմ ՍԱՊԾ-ում հայց է նախապատրաստվում՝ դատարան դիմելու և իրավական դաշտում խնդրին լուծում տալու համար։

Իշխան Կարապետյանը հերքեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ որևէ ազգակցական կապ ունենալու մասին լուրերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս