Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 16 զինվորականներ են զոհվել թալիբների հարձակման ժամանակ

Առնվազն 16 ուժայիններ են սպանվել հուլիսի 20-ին Աֆղանստանի հարավային մասում «Թալիբան» արմատական խմբավորման զինյալների հարձակման ժամանակ, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղացի պաշտոնյայի:

Տեղական ժամանակով 02:00-ին «Թալիբանի» զինյալների խումբը Շախ Վալի Քոթի օկրուգի Քանդալանի շրջանում (Ղանդահարի նահանգ – խմբ.) գրոհել է անվտանգության ուժերի հսկիչ անցակետերը՝ սպանելով 16 մարդու, որոնց թվում տասը զինվորականների եւ ոստիկանության վեց աշխատակիցների»,- գործակալությանը հայտնել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ եւս յոթ ոստիկաններ վիրավորվել են: «Թալիբանը» նույնպես կորուստներ է կրել, սակայն ոչնչացված զինյալների ստույգ թիվը պաշտոնյան չի հայտնել:

Ղանդահարի ոստիկանության ներկայացուցիչ Զիա Դուրանին հավաստել է հարձակման փաստը, սակայն հրաժարվել է հայտնել միջադեպի մանրամասները՝ նշելով, որ հետաքննությունն է սկսվել:

Վերջին ամիսներին Աֆղանստանում իրադրությունն զգալիորեն վատթարացել է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ զգալի տարածքի էր տիրում երկրի գյուղական շրջաններում, հարձակում է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետության» ազդեցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս