Բաժիններ՝

Իրանում ընդունել են օրինագիծ «ամերիկյան ահաբեկչության» հակազդման մասին

Իրանի խորհրդարանը ձայների մածամասնությամբ ընդունել է օրինագիծ Մերձավոր Արեւելքում «ամերիկյան ահաբեկչությանը» հակազդելու մասին, հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը։

Փաստաթղթի օգտին քվեարկել է խորհրդարանի 212 անդամ: «Այս քվեակությունն ապացուցում է իրանցի ժողովրդի վճռականությունն ամերիկյան գործողությունների դեմ պայքարում: (…) ԱՄՆ-ի վարչակազմը պետք է հստակ հասկանա, որ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն ցասումնալից կերպով կդիամգրավվի ժողովրդի եւ խորհրդարանի կողմից»,- քվեարկությունից հետո հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:

Այս քայլը դարձել է ԱՄՆ-ի Սենատի՝ հունիսի 15-ի որոշման պատասխանը. այն ժամանակ կոնգրեսականները բացարձակ մեծամասնությամբ քվեարկելով՝ ընդունել են օրինագիծ, որը նախատեսում է նոր պատժամիջոցների սահմանում Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ:

Միջազգային հարցերի գծով Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Սենատի որոշումը համարել է իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) բացահայտ խախտում:

Թեհրանը եւ մջազգային միջնորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության հասան իրանական ատոմի բազմամյա հիմնախնդրի կարգավորման շուրջը: Կողմերն ընդունեցին ԳՀՀՊ-ն, որի կատարումը վերացնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները: Պլանը գործողության մեջ Է մտել 2016 թվականի հունվարի 16-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս