Բաժիններ՝

Ֆիլիպինների նախագահը խորհրդարանին խնդրել է երկարացնել ռազմական դրությունը Մինդանաոյում

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խնդրանք է հղել երկրի Կոնգրեսին՝ մինչեւ 2017 թվականի վերջը երկարացնելու ռազմական դրությունը Մինդանաո կղզում: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

«Նա (Դուտերտեն) պետք է պատկերացում կազմի տեղական ահաբեկչական խմբավորումների եւ այն ամենի մասին, ինչը Մինդանաոյում սպառնում է հասարակական անվտանգությանը»,- մեջբերում է անում գործակալությունը նախագահի մամուլի քարտուղար Էռնեստո Աբելայի խոսքից:

Մայիսի 23-ին «Մաուտե» ծայրահեղական խմբավորման զինյալները, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, Մինդանաո կղզու Մարավի քաղաքում գրոհել են անվտանգության ուժերի վրա: Հենց նույն օրը Դուտերտեն ռազմական դրություն է սահմանել կղզու տարածքում, որտեղ հունիսի ընթացքում շարունակվել են զինյալների հետ կառավարական զորքերի կատաղի ընդհարումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31