Բաժիններ՝

Վենեսուելայի քաղաքացիները հանրաքվեում հավանություն չտվեցին Սահմանադրական ասամբլեայի գումարմանը

Վենեսուելացիների ավելի քան 98 տոկոսը, որոնք քվեարկել են ընդդիմության կազմակերպած ժողովրդական հանրաքեի ժամանակ, արտահայտվել են Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) գումարման դեմ:

Արձանագրությունների 95 տոկոսի մշակման արդյունքներով այս մասին հաղորդել է Վենեսուելայի առաջատար համալսարանների ռեկտորներից կազմված հանձնաժողովը, որոնք հանդես են եկել որպես հանրահարցման անցկացման երաշխավորներ: Հանրաքվեում ներկայացվել էր երեք հարց.

«Դուք մերժու՞մ եւ չեք ընդունու՞մ (նախագահ) Նիկոլաս Մադուրոյի կողմից առաջարկված ՍԱ-ի գումարումն առանց վենեսուելացի ժողովրդի կողմից նախնական հավանություն տալու», «Դուք պահանջու՞մ եք արդյոք Բոլիվարյան ազգային զինված ուժերից կիրառել եւ պաշտպանել 1999 թվականի Սահմանադրությունը եւ պաշտպանել Ազգային ասաբլեայի որոշումները», «Համաձա՞յն եք արդյոք Սահմանադրությանը համապատասխան իշխանության ճյուղերի նորացմանը, ինչպես նաեւ ընտրությունների անցկացմանը եւ ազգային միասնության նոր կառավարության ստեղծմանը»:

Առաջին հարցին «այո» է պատասխանել 6 387 854 մարդ, ինչը կազմում է 98,4 տոկոսը»,- մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվում էր El Capitolio հեռուստաալիքի եթերում, ընթերցել է մայրաքաղաքի համալսարանի ռեկտոր Բենխամին Շարիֆկերը: Երկրորդ եւ երրորդ հարցերին դրական են պատասխանել համապատասխանաբար 98,5 տոկոսը եւ 98,3 տոկոսը:

Ընդամենը հանրաքվեին մասնակցել է երկրի ավելի քան 7,18 միլիոն քաղաքացի, հայտնել է Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի ռեկտոր Սեսիլիա Գարսիա Արոչան: Վենեսուելայի բնակչության թիվը կազմում է 31,1 միլիոն (2015 թվականի տվյալներ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս