Կանադայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 37 հազար մարդ
Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 37 հազար մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անտառային հրդեհների մարման աշխատանքներին ներգրավված է շուրջ 2900 մարդ և 203 օդային միջոց: Բրիտանական Կոլումբիայի իշխանություններն արդեն ծախսել են մի քանի տասնյակ միլիոն դոլար անտառային հրդեհների մարման նպատակով: