Տոմատի խյուս
Տոմատի մածուկը բացել քիչ ջրով, ավելացնել մանր կտրատած սոխ, աղ, կարմիր կամ սև պղպեղ, մանրացրած համեմ, խառնել:
Բուսական յուղին ավելացնել քիչ քացախ, ճզմած սխտոր, աղ, պղպեղ՝ ըստ քիմքի:
Մանր կտրատած կամ քերիչով անցկացրած գազարը, լոլիկը, գլուխ սոխը խառնել իրար, ավելացնել 1 ճ/գ ալյուր, աղ, պղպեղ, եռջուր:
Եռացնել 3-4 րոպե:
Այս խյուսը կարելի է օգտագործել տարբեր կերակրատեսակների, հատկապես՝ փլավների հետ: