Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. Ս.թ. հուլիսի 18-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Գավառ քաղաքի՝ Գանձակ, Արծվաքար, Հացառատ թաղամասերի,
2. Ս.թ. հուլիսի 19-ին ժամը 09.00-22.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: