Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում հաջողվել է խուսափել պատմության մեջ խոշորագույն ավիաաղետից
ԱՄՆ-ի Ֆեդերալ ավիացիոն վարչությունը հետաքննում է Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) միջազգային օդանավակայանում կանադական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը հուլիսի լույս 12-ի գիշերը քիչ էր մնացել հանգեցներ պատմության մեջ խոշորագույն ավիաաղետին, հաղորդել է The Mercury News թերթը:
Air Canada ընկերության Airbus 320 ինքնաթիռը, որի մեջ եղել է շուրջ 140 մարդ, սխալմամբ թռիչքա-վայրէջքային գոտու փոխարեն քիչ է մնացել վայրԷջք կատարեր գետնավարման ուղու վրա, որտեղ գտնվում էին եւս չորս ավահանրանավեր: Սոսկ վերջին պահին ավիակարգավարի տված հրամանի շնորհիվ է հաջովել խուսափել ավիաաղետից:
Առայժմ չպարզված պատճառով Air Canada-ի ինքնաթիռի, որը մեկնել էր Տորոնտոյից, անձնակազմը սկսել է վայրէջքի մտնել գետնավարման գոտու ուղղությամբ, որտեղ թռիչքի էին սպասում չորս հանրանավեր:
Ինչպես հետեւում է խոսակցության վերծանումից, կանադական հանրանավի օդաչուն կարգավարին հայտնել է, որ գետնին ուրիշ ինքնթիռների լույսեր է տեսնում: Կարգավարը պատասխանել է, որ վայրԷջքի գոտում ոչ ոք չկա: Ներքեւում գտնվող օդաչուներից մեկը խոսակցության է բռնվել. «Ու՞ր Է թռչում այդ տղան: Նա գետնավարման ուղու վրա՜ է»: Կարգավարն անմիջապես Air Canada-ի օդաչուին հրամայում է դադարեցնել վայրէջքը եւ գնալ երկրորդ շրջան, հրամանը կատարվում է, ինչի շնորհիվ աղետից հաջողվում է խուսափել: Կարգավարի հրամանից կես րոպե անց ձայնագրության մեջ լսվում է United Airlines ավիաընկերության՝ գետնավարման ուղու վրա գտնվող օդաչուի ձայնը. «Նա թռավ հենց մեր վրայո՜վ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://www.youtube.com/watch?v=5g2CWDSCHWA