Բաժիններ՝

ԵԽ-ում Եվրամիությանը կոչ են արել դադարեցնելու Թուքիայի անդամակցության շուրջը բանակցությունները

Եվրախորհրդարանը հուլիս 6-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում ընդունել է բանաձեւ Թուրքիայի վերաբերյալ, որը Եվրամիության երկրներին եւ Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ դադարեցնելու Անկարայի հետ բանակցությունները ԵՄ-ին երկրի միանալու շուրջը, եթե վերջինիս իշխանությունները պատշաճ փոփոխություններ չմտցնեն սահմանադրական բարեփոխման մեջ։

Քվեարկությունը հեռարձակել է Եվրահանձնաժողովի տեսածառայությունը: Բանաձեւի օգտին, որը հանձնարարական բնույթ է կրում, քվեարկել է 477 պատգամավոր, դեմ՝ 64-ը:

«(Եվրախորհրդարանը) հանձնաժողովին եւ անդամ պետություններին կոչ է անում բանակցությունների շրջանակներին համապատասխան առանց հապաղելու դադարեցնելու Թուրքիայի անդամկցության շուրջը բանակցությունները, եթե սահմանադրական բարեփոխման փաթեթն իրագործվի առանց փոփոխությունների, ընդգծում է, որ, նկատի առնելով Վենետիկի սահմանադրական բարեփոխման հանձնաժողովի դիտողությունները, որ Սահմանադրության՝ առաջադրված ուղղումները չեն համապատասխանում իշխանությունների բաժանման հիմնարար սկզբունքներին, չեն ապահովում բավականաչափ կասեցումներ եւ հակակշիռներ, ինչպես նաեւ չեն համապատասխանում Կոպենհագենյան չափանիշներին»,- ասված է բանաձեւում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս