Թուրքիայի և Հունաստանի վարչապետները քննարկել են կիպրական հարցը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են կիպրական հարցը: Յըլդըրըմն ու Ցիպրասը շեշտել են կիպրական կղզում մնայուն խաղաղության և խնդրի համընդգրկուն լուծման կարևորությունը: