Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։ Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, եւ տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ։
Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան․ խուլիգանության մեջ մեղադրվող նրա որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեցին։ Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները։
Որտե՞ղ է այժմ Արսենյանը եւ ինչո՞վ է զբաղվում, հետաքրքրվեցինք նրա խոսնակ Շուշան Դանիելյանից։ Նա հայտնեց, որ Արսենյանն այժմ երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: