Մանչեսթերի օդանավակայանի տերմինալներից մեկի ուղևորները տարհանվում են
Մանչեսթերի օդանավակայանի անվտանգության ծառայությունն իրականացնում է ուղևորների տարհանում երրորդ տերմինալից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Տարհանումն իրականացվում է միայն երրորդ տերմինալում: Մյուս երկուսն աշխատում են սովորական ռեժիմով»,- հայտնել է օդանավակայանի աշխատակիցը:
Համաձայն նախնական տեղեկատվության, որը տեղադրվել է Մանչեսթերի օդանավակայանի պաշտոնական թվիթերյան էջում, տարհանման պատճառը կասկածելի պայուսակի հայտնաբերումն է:
Մանչեսթերի միջազգային օդանավակայանը համարվում է Մեծ Բրիտանիայի՝ ծանրաբեռնվածությամբ երրորդ օդանավակայանը: Այն տարեկան սպասարկում է շուրջ 26 մլն մարդու: