«Ռեալի» նախկին պաշտպան Պեպեն տեղափոխվեց «Բեշիկթաշ»
Պորտուգալացին ուղևորվեց՝ նվաճելու Թուրքիան:
Թուրքիայի չեմպիոնները հայտարարեցին պորտուգալացի պաշտպանի տրանսֆերի մասին: Պեպեն միացավ «Բեշիկթաշին» ազատ գործակալի կարգավիճակում: Համաձայնագրի ժամկետների և պորտուգալացու աշխատավարձի մասին չի հաղորդվում: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ ֆուտբոլիստը թուրքական ակումբից պահանջել է 10 մլն եվրո 2 տարվա համար:
Պեպեն հանդես է եկել «Ռեալի» կազմում 2007 թվականից և ակումբի կազմում անցկացրել է 376 խաղ:
Transfermarkt-ը 34-ամյա պաշտպանին գնահատում է 3 մլն եվրո:
«Բեշիկթաշը» Թուրքիայի 2016-17թթ. չեմպիոնն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը