2017-ի առաջին 3 ամսում ՀՀ-ից պաշտոնապես ՌԴ է արտագաղթել 2500 աշխատանքային միգրանտ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՌԴ նախագահին կից ազգային տնտեսության ու պետական ծառայության ակադեմիայի անցկացրած մոնիտորինգի համաձայն՝ 2017-ի առաջին 3 ամսում ՀՀ-ից պաշտոնապես ՌԴ է արտագաղթել 2500 աշխատանքային միգրանտ: 2016-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 500-ով պակաս էր՝ 2000 մարդ: Ներկայացված տվյալների համաձայն՝ 2012-ի առաջին եռամսյա­կում ՌԴ էր գնացել ՀՀ 7100 քաղաքացի, 2013-ի նույն ժամանակա­հատվածում՝ 6900, 2014-ին՝ 3800, 2015-ին՝ 4400, գրում է Vedomosti-ն:

2012-ի համեմատ ներգաղթյալների թվի շեշտակի նվազումը հետազոտողները պայմանավորում են նրանով, որ այժմ ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն միասնական աշխատանքային շուկա, ըստ որի՝ ՀՀ քա­ղաքացիները կարող են տարվա մեջ 9 ամիս աշխատել ՌԴ-ում: Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում պաշտոնապես գրանցված միգրանտների թիվը 2017-ի առաջին կեսում 26.8%-ով քիչ է նախորդ տար­վա ցուցանիշից: Հետազոտողների կարծիքով, գլխավոր պատ­ճառն այն է, որ պակասել է ուկրաինացի ներգաղթյալների հոսքը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս