Գազի վթարային ծառայության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/2666174.jpg)
Հուլիսի 3-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 27 շենքի շքամուտքում տեղադրված գազի հաշվիչից առկա է արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը: