Հրդեհ Հյուսիսային պողոտայում. մեկնել է երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք (լրացված)
Հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:
Այրվել են Հին Էրիվան ռեստորանի 7-րդ հարկի բացօթյա սրճարանը (մոտ 20 քմ), վերելակի արտաքին երեսպատումը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը, երկու հեռսուստացույց և գույք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: