Բաժիններ՝

«Էվերթոնը» գնեց ԱՊԼ-ի վատագույն թիմի դարպասապահին 35 մլն եվրոյով և սահմանեց ակումբային ռեկորդ

Ջորդան Պիկֆորդը մոտ է Ջանլուիջի Բուֆֆոնից և Էդերսոնից հետո երրորդ ամենաթանկ դարպասահը դառնալուն:

«Էվերթոնը» հայտարարեց «Սանդերլենդի» և Անգլիայի երիտասարդական հավաքականի 23-ամյա դարպասապահի ձեռքբերման մասին: Պայմանագիրը նախատեսված է 5 մրցաշրջանի համար: «Էվերթոնը» վճարել է 28 մլն եվրո, բայց գինը բոնուսների հաշվին կարող է աճել մինչև 35 մլն եվրո: Այդ դեպքում «Էվերթոնը» կսահմանի ակումբային տրանսֆերային ռեկորդ (2014 թվականին Ռոմելու Լուկակուին «Էվերթոնը» գնել է 30 մլն եվրոյով):

Պիկֆորդն ինքը կդառնա 3-րդ ամենաթանկ դարպասապահը Ջանլուիջի Բուֆոնից (53 մլն եվրո) և Էդերսոնից (40 մլն) հետո:

2016-17թթ. մրցաշրջանում Պիկֆորդը հանդես է եկել «Սանդերլենդի» կազմում, որը գրավեց վերջին տեղն ԱՊԼ-ում: Անգլիայի առաջնության 29 խաղերում դարպասապահը բաց է թողել 50 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս