Բաժիններ՝

Աշխարհի ամենահայտնի կայքերը. ցանկ

Ինչի՞ն ենք ուշադրություն դարձնում, երբ համացանցում մի կայքից մյուսին ենք անցնում։ Արդյոք պատկերը փոխվո՞ւմ է՝ կախված նրանից, թե որ երկրում ենք ապրում։ Alexa.com կայքը հետևել է միլիոնավոր օգտատերերի վարքագծին և կազմել ամբողջ աշխարհում ու առանձին երկրներում ամենաշատ այցելություն ունեցող կայքերի ցանկը։ Զարմանալի չէ, որ Google-ն աշխարհի բազմաթիվ վայրերում առաջատար է այցելությունների թվով։ Իհարկե, խոսքը ոչ բոլոր երկրների մասին է։

Երկրներ, ուր Google-ն առաջատար է։

Չինաստանում, օրինակ, ամենաշատ այցելությունն ունեն Baidu որոնողական համակարգը և QQ հաղորդագրություններ ուղարկելու ցանցը։ Այս երկրում մեծ թվով այցելություններ ունեն նաև կայքերը, որոնք նախատեսված են առցանց գնումների համար։ Հատկապես տարածված են Taobao և Tmall կայքերը։ Taobao կայքը ներառված է նաև աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող կայքերի ցանկում. այն զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Քանի որ Չինաստանում համացանցը մեծապես վերահսկվում է, զարմանալի չէ, որ ամենաշատ այցելություններն ունեն չինական կայքերը։
Ռուսաստանում ամենաշատ այցելություններն ունի VK սոցիալական ցանցը, որը ստացել է նաև «ռուսական Facebook» անվանումը։

Ղազախստանում, Վրաստանում, Կամբոջայում և Ալժիրում ամենաշատ այցելություններ ունի YouTube-ը։ Բալկաններում առաջին հորիզոնականը զբաղեցնում է GazetaExpress-ը, որն օնլայն մեդիա պորտալ է։ Որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Չինաստանը, ունեն սեփական որոնողական համակարգերը, որոնք գլխավորում են ամենաշատ այցելություններ ունեցող կայքերի ցանկը։ Վիետնամում ամենահայտնի կայքը Coc Coc որոնողական համակարգն է։

Կարդացեք նաև

Կայքեր, որոնք ամենաշատ այցելություններն ունեն աշխարհում։ Աշխարհի ամենահայտնի կայքը Google որոնողական համակարգն է. այն առաջին տեղն է գրավում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Աֆրիկայի, Ասիայի որոշ տարածաշրջաններում։ YouTube-ն ու Facebook-ը ևս առաջատարների շարքում են։

Չինական Baidu որոնողական համակարգը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Պատճառն այն է, որ Չինաստանը համացանցից օգտվող ամենամեծ բնակչությունն ունի. 2016թ. դեկտեմբերի դրությամբ համացանցից օգտվողների թիվն այս երկրում կազմում է 731 միլիոն մարդ։  Ցանկը շարունակում են Wikipedia և Yahoo կայքերը, իսկ 7-րդ հորիզոնականում Google-ի հնդկական տարբերակն է։ Սա հստակ ցույց է տալիս, որ համացանցը մեծապես օգտագործվում է տեղեկատվության որոնման նպատակով։ Օգտատերերը հետաքրքրված են նաև տեղեկատվության ստացմամբ. Reddit-ը՝ ամերիկյան սոցիալական նորությունների ագրեգատորը, 8-րդ հորիզոնականում է։

Դրա օգտատերերի կեսն ԱՄՆ-ից են, սակայն այն օգտագործվում է նաև Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում և Գերմանիայում։ Չինական QQ և Taobao կայքերը համապատասխանաբար զբաղեցնում են 9-րդ և 10-րդ հորիզոնականները։ Չնայած դրանց այցելությունների գերակշիռ մեծամասնությունը՝ 89.3 տոկոսը, Չինաստանից է, այն գրավում է նաև Ճապոնիայի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Հոնկոնգի օգտատերերին։

Օգտատերերն ամենաերկար ժամանակն անցկացնում են Reddit-ում՝ 14 րոպե և 5 վայրկյան, և ամենաքիչը՝ Wikipedia-ում՝ 4 րոպե 26 վայրկյան։

Ամենաշատ այցելություններ ունեցող կայքերը

  1. 1. com
  2. 2. com
  3. Facebook.com
  4. Baidu.com
  5. Wikipedia.org
  6. Yahoo.com
  7. Google.co.in
  8. Reddit.com
  9. QQ.com
  10. Taobao.com

Պատկերն ԱՄՆ-ում։ Vodien ընկերությունը ներկայացրել է ԱՄՆ-ում ամենաշատ այցելություն ունեցող 100 կայքերի ցանկը։ Բաց դեղին գույնով պատկերված են որոնողական համակարգերը, բաց կապույտով՝ խաղերի համար նախատեսված կայքերը, և բաց կանաչ գույնով՝ վաճառքի համար նախատեսված և կոմերցիոն կայքերը։ Այս դեպքում ևս առաջատար է Google ընկերությունը, որին հաջորդում են Facebook-ը, YouTube-ը, Reddit-ը, Wikipedia-ն և Yahoo-ն։ ԱՄՆ-ում ամենաշատ այցելություն ունեցող կայքերի տասնյակում հայտնվել են նաև Amazon, Twitter, eBay, Netflix կայքերը, որոնք տեղ չեն գտել աշխարհի ամենաշատ այցելություններն ունեցող կայքերի ցանկում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս