Դուբայի ոստիկանությունը դրոն է ստեղծել ռումբերի վնասազերծման համար
Դուբայի ոստիկանությունն անօդաչու թռչող ապարատ է ստեղծել ռումբերի վնասազերծման համար: Այդ մասին հայտնել է Arabian Business հրատարակությունը: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դրոնն արդեն թեսթավորվել է եւ կօգտագործվի ժամակարգավորիչով այն ռումբերի դետոնացիայի համար, որոնք արագ միջամտություն են պահանջում:
Անօդաչուն կարող է թռչել տասը րոպե եւ հանդերձված է ջրաթնդանոթով: Դրոնը կարող է կոտրել փոխադրամիջոցների եւ շենքերի լուսամուտները: Բացի դրանից, այն ունի խցիկ, որը մասնագետներին կօգնի հեռավորության վրա վնասազերծելու ռումբերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: