Իբրահիմովիչը նշել է, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան
Այն ժամանակ, երբ ֆուտբոլային աշխարհը խոսում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խաչաձև կապանների վնասվածքի պատճառով կավարտի կարիերան, Իբրահիմովիչը քննարկում է մի քանի ակումբի տարբերակ, որտեղ կարող է շարունակել իր կարիերան:
«Միլան». ահա թե որտեղ է ցանկանում ավարտել իր կարիերան Իբրահիմովիչը: Republicca-ն հայտնում է, որ ֆուտբոլիստն այս մասին հայտնել է իր գործակալ Մինո Ռայոլային:
Իբրահիմովիչը, ըստ նախնական վարկածի՝ պետք է բացակայեր 8-9 ամիս, սակայն նրա անձնական բժիշկը նշել է, որ ապաքինման գործընթացը շատ արագ է ընթանում:
Ֆուտբոլիստը նշել է, որ դեռևս չգիտի՝ կշարունակի՞ իր ելույթները մանչեսթերյան ակումբում, թե՞ ապաքինվելուց հետո կտեղափոխվի այլ ակումբ:
Սիրարփի Աղաբաբյան