Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 9 միլիոն դոլարի առք ու վաճառք
Արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 69 մլն 817 հազար 831 դոլար 481.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 78 մլն 74 հազար 758 ԱՄՆ դոլար 482.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 200 հազար ԱՄՆ դոլար 482.00 դրամ փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 550 հազար 313 եվրո 537.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14 մլն 381 հազար 905 եվրո 542.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 877 մլն 116 հազար 606 ՌԴ ռուբլի 8,47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 418 մլն 763 հազար 86 ՌԴ ռուբլի 8,59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.9 մլն ԱՄՆ դոլար: