Լոնդոնի օդանավակայանում տղամարդ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը մայիսի 24-ին զետեղվել է Սքոթլենդ Յարդի
պաշտոնական կայքում:
Դրա համաձայն՝ տաղամարդը, որը բերման է ենթարկվել մայիսի 23-ի երեկոյան, պատրաստվումէր նստել Թուրքիա մեկնող ինքնաթիռը: Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը կապված է Սիրիա նրա հնարավոր ուղեւորության հետ:
Տղամարդուն տեղափոխել են Լոնդոնի հարավում գտնվող ոստկանական տեղամաս: Ներկայում ոստիկանության սպաները երկու հասցեներով խուզարկություններ են անցկացնում Լոնդոնի հյուսիսայի մասում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ձերբակալությունը կապված չէ Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: