Երևանում 8-րդ դասարանի աշակերտուհու են բռնաբարել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մայրաքաղաքում անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության զոհ է դարձել:
Չնայած նրան, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբեր ամսին, այդ մասին օրերս են աղջկա հարազատները բարձրաձայնել՝ տեղեկանալով այդ մասին։
Հայտնի է դարձել, որ տղամարդը, բռնության գործադրմամբ, աղջկա կամքին հակառակ, երկու տարբեր օր է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել:
14-ամյա աղջիկը դպրոցական է՝ 8-րդ դասարանի աշակերտուհի, իսկ նրա նկատմամբ սեռական ոտնձգությունը կատարվել է մայրաքաղաքի երաժշտական արվեստանոցներից մեկում: