Ովքեր են ՊԵԿ-ի նոր «չեմպիոնները» (ցանկ)
100 տնտեսվարող արդեն ստացել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 17-ին հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի. 100-րդը «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ն է: Դիմում ներկայացրած բիզնեսի 14 ներկայացուցիչներից 1-ը չի համապատասխանել սահմանված չափանիշներին, իսկ մնացած 5-ի դիմումն ուսում նասիրության ընթացքում է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 144 տնտեսվարող, որից 100-ի դիմումը բավարարվել է, 39-ինը՝ մերժվել, իսկ 5 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
- «ԷՎԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ՍՊԸ
- «ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ
- «ԳԼԱՁՈՐ ՈՒՎԿ» ՓԲԸ
- «ԻՆԿՐԻՊՏ» ՍՊԸ
- «ԱԼՏԱ ՎԻՊ » ՍՊԸ
- «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ
- «ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ
- «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ