Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ի խաղին
Ամերիկյան MLS առաջնության 11-րդ տուրում Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք»-ը պարտություն կրել արտագնա խաղում: 11-րդ տուրի շրջանակներում «ՌՍԼ»-ը հյուրընկելվել է «Նյու Ինգլանդ Ռևոլյուշն»-ին և պարտվել խոշոր՝ 4:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ է դուրս եկել 73-րդ րոպեին:
Այս տուրից «Ռեալ Սոլթ Լեյք»-ը 10-րդ տեղում է: