Բաժիններ՝

Հաճախակի գազե՞ր. խնդրի 5 հիմնական պատճառ

Գազերի առաջացումը տհաճ խնդիր է, որը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Չնայած գազերի առաջացման բազմաթիվ պատճառներ կան՝ դրա վրա ազդող հիմնական գործոնը սնունդն է։ Steptohealth.ru-ն գրում է, որ հարկավոր է հասկանալ, թե որն է խնդիրը և լուծել այն։

1. Հարկավոր է հասկանալ, թե կոնկրետ որ մթերքն է հանգեցնում գազերի առաջացման։ Ընդ որում, հարկավոր է հիշել, որ այս խնդիրն առանձնահատուկ է յուրաքանչյուր մարդու դեպքում։ Գազերի առաջացումը կարող է պայմանավորված լինել որոշակի մթերքի յուրացման անկարողությամբ։ Այսպես, գազերը կարող են առաջանալ այնպիսի մթերքից, ինչպիսիք են.

• մանրաթելեր (խնդրի առաջացման պատճառ կարող է դառնալ ինչպես մեծ քանակով բջջանյութի օգտագործումը, այնպես էլ դրա անբավարար քանակը)
• կաթնամթերք
• սերմեր և լոբազգիներ
• տերևներով աղցաններ
• գազավորված ըմպելիք
• մաստակ։

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է վերամշակում սնունդը։ Գազերի առաջացման մեղավորներ կարող են լինել նաև.

Կարդացեք նաև

• սուրճը
• կաղամբի տարբեր տեսակներ
• կծու մթերք
• յուղոտ և լավ չեփված մթերք
• ալկոհոլ
• որոշ համեմունքներ
• ընդեղեն և միրգ։

2. Շատ արագ ուտելը։ Այս դեպքում չենք հասցնում նորմալ ծամել օգտագործվող մթերքը։ Այս պատճառով գազերը հաճախ են անհանգստացնում մարդկանց, ովքեր անհանգստություն, սթրես, նյարդային նոպաներ են ունենում։ Գազերի առաջացումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել ոչ միայն սննդի ընտրությանը, այլև հոգեկան առողջությանը։

3. Դեղամիջոցների օգտագործում։ Որոշակի դեղամիջոցի օգտագործումը խագարում է նյութափոխանակության համար անհրաժեշտ ֆերմենտների արտադրությանը։ Այդ պատճառով գազերը դառնում են բուժման կողմնակի ազդեցություն։ Այս դեպքում հարկավոր է հասկանալ, թե երբ են սկսել գազերն անհանգստացնել։ Եթե կարծում եք, որ գազերի առաջացումը կապված է դեղամիջոցների ընդունման հետ, խորհրդակցեք բուժող բժշկի հետ, ով կօգնի հասկանալ՝ արդյոք կապվա՞ծ են այդ երևույթները, թե՞ ոչ։ Հարկավոր է նաև հիշել, որ որևէ դեպքում չի կարելի դադարեցնել բուժումը միայն այն պատճառով, որ ձեր կարծիքով՝ նշանակված դեղամիջոցները գազերի առաջացման պատճառ են դառնում։

4. Խնդիրներ աղիների հետ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, թե որքան հաճախ են գազեր առաջանում։ Այս խնդիրը կարող է վկայել նաև այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Գիշերային ժամերի առատ գազերի առկայությունը կարող է վկայել գրգռված աղու համախտանիշի մասին։ Այս դեպքում օրգանիզմը չի կարողանում յուրացնել մի խումբ մթերք։ Գազերն ուղեկցվում են նաև որովայնում ուժեղ ցավերով և սրտխառնոցով։

5. Աղիների բակտերիալ միկրոֆլորա։ Մարդու օրգանիզմ մտած մթերքը բավական բարդ ճանապարհ է անցնում։ Բարակ աղուց հաստ աղի տեղափոխվելու ընթացքում մթերքը մասամբ մշակված է լինում։ Հենց այդ պահին գործի են անցնում աղիների բակտերիաները։ Այս գործընթացը կարող է հանգեցնել գազերի առաջացման։

Եթե գազերը հաճախակի են անհանգստացնում, և չեք կարողանում կարգավորել խնդիրը, խորհուրդ է տրվում դիմել գաստրոէնտերոլոգի օգնությանը։ Մասնագետը կօգնի գտնել ճիշտ ախտորոշումը, վեր հանել խնդրի արմատները և ազատվել դրանից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս