Յանուկովիչի նկատմամբ դատը հետաձգվեց պաշտպանող կողմի խնդրանքով
Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը, որտեղ մայիսի 4-ին սկսվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով նախնական նիստը, որոշել է մեղադրյալին հնարավորություն ընձեռել մասնակցելու դատավարություններին տեսակապի ռեժիմով: Դատական լսումների ընդմիջում է հայտարարվել մինչեւ մայիսի 18-ը, տեղեկացնում է BBC-ին:
Ուկրաինայի իշխանությունները Յանուկովիչին մեղադրում են պետական դավաճանության մեջ: Այս հոդվածով նվազագույն պատիժը կազմում է տասը տարվա ազատազրկում, սակայն, ինչպես ճեպազրույցում հայտարարեէ դատախազ Վիկտոր Կրավչենկոն, մեղադրող կողմը մտադիր է ամբաստանյալի համար պահանջել ցմահ բանտարկություն:
Նախկին նախագահին դատում են հեռակա. 2014 թվականին նա փախել է Ռուսաստան, որտեղ նրան ժամանակավոր ապաստան են տրամադրել: Տեսակապի միջոցով նիստին՝ Յանուկովիչի մասնակցության մասին միջնորդել է պաշտպանող կողմը: Դատավոր Վլադիսլավ Դեւյատկոն բավարարել է նախկին նախագահի փաստաբանի խնդրանքը։