Խմեք սա առավոտյան ժամը 8-ին
Fithacker.ru-ն գրում է, որ որովայնի հատվածում ճարպերից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Եթե երբևէ փորձել եք անել դա, հավանաբար գիտեք, թե որքան շատ ջանքեր է այն պահանջում։ Բացի նրանից, որ այս հատվածում ճարպի կուտակումը տգեղ է, այն նաև առողջական մի շարք խնդիրների պատճառ է դառնում։ Ըստ կայքի՝ գոյություն ունի պարզ միջոց, որը կօգնի այրել որովայնի հատվածում կուտակված ճարպը։ Բացի այդ, օրգանիզմը բազմաթիվ օգտակար նյութեր կստանա։
Բաղադրիչներ
- 100 գրամ սալոր
- 1 լիտր մաքուր ջուր։
Պատրաստման եղանակը։ Սալորը թրջեք ջրով և թողեք մեկ շաբաթ։ Ըմպելիքը պատրաստ է։
Օգտագործման եղանակը։ Այս ըմպելիքը հարկավոր է խմել ամեն օր առավոտյան՝ քաղցած վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ արդյունք չեք նկատել։
Սալորը թուլացնող հատկություն ունի, հարուստ է մանրաթելերով, որոնք օգնում են լավացնել նյութափոխանակությունը։ Դրանք նաև հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ըt