««Բարսելոնան կարող է պարտվել առաջնությունում, բայց Չեմպիոնների լիգայում նրանք հազվադեպ են վեր կենում ոչ այն ոտքից». Մասիմիլիանո Ալեգրի
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բարսելոնայի» հետ կայանալիք առաջին խաղի սպասումներով:
«Մեր բոլոր 4 հարձակվողներն այսօր խաղալու են: Պատճառ չեմ տեսնում, ըստ որի՝ ես չպետք է ինչ-որ մեկին դաշտ դուրս բերեմ: «Բարսելոնան» սարսափեցնող հարձակում ունի, բայց մենք պետք է օգտագործենք նրանց թույլ տեղերը:
Կարևոր է խփել և բաց չթողնել, որպեսզի մենք պատասխան խաղից առաջ մնանք ուժեղ դիրքում:
Այսպիսի խաղում պետք է իդեալական պատրաստ լինել հոգեբանորեն: «Բարսելոնան կարող է պարտվել առաջնությունում, բայց Չեմպիոնների լիգայում նրանք հազվադեպ են վեր կենում ոչ այն ոտքից: Այսպիսի խաղերում ամենագլխավորը հավատալն է, որ մենք կարող ենք հաղթել»,- ասել է Ալեգրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը