«Նույնիսկ եղանակի տեսության մասին ինձ հարցեր չտաք». Նաիրա Զոհրաբյան
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն ընտրություններից հետո «լռության ուխտ» են արել: Նրանք չեն պատասխանում հեռախոսազանգերին, անգամ Ազգային ժողովում սակավաթիվ ԲՀԿ-ականները հրաժարվում են հարցազրույց տալ:
Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Նա նշեց, որ դա իր սկզբունքային դիրքորոշումն է, և հարցազրույց կտա, երբ ցանկանա: «Նույնիսկ եղանակի տեսության մասին ինձ հարցեր չտաք»,- ասաց Ն.Զոհրաբյանը: