Բաժիններ՝

Ֆրանսիայում 10 մարդ է տուժել փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով

Առնվազն 10 մարդ է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ կոնֆլիկտն սկսվել է տարբեր Էթնիկական խմբերի միջեւ: Այնուհետեւ դիմակայությանը հարկադրված է եղել միջամտել ոստիկանությունը, որն արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել ջարդարարների նկատմամբ: Անկարգություների հետեւանքով հրդեհ է բռնկել, որն արագորեն տարածվել Է ամբողջ ճամբարում, որն ի վերջո գրեթե ամբողջովին այրվել է:

ԶԼՄ-­ների տեղեկատվության համաձայն՝ ճամբարում ապրում էին մինչեւ 1,5 հազար փախստական աֆղանցիներ ու քրդեր, որոնք հույս ունեին անցնել Լա Մանշը եւ հասնել Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս