 
                        Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ը համարում է ամենաանկանխատեսելի երկիրն արտաքին քաղաքականության
 
                                    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ-ը համարում է ամենաանկանխատեսելի երկիրն արտաքին քաղաքականության ոլորտում: «ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն, ինչ կատարվում է հիմա ԱՄՆ-ում, ևս մեկ անգամ ընդգծում է ցավալի փաստը, որ ԱՄՆ-ն ամենաանկանխատեսելի երկիրն է: Եվ եթե այդ երկրում կանխատեսելի որևէ բան կա, դա հենց նրանց անկանխատեսելիությունն է արտաքին քաղաքականության մեջ»,-ասել է նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        