Սերբիայի նախագահական ընտրություններում հաղթում է Վուչիչը
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հաղթում է Սերբիայի նախագահական ընտրություններում 56,5 տոկոսով: Այդ մասին են վկայում են exit pollի արդյունքները, որոնք հրապարակել է Ipsos Strategic-ը:
Երկրորդ տեղում է Սերբիայի նախկին օմբուդսմեն, իրավաբան Սաշա Յանովիչը՝ 15,3 տոկոսով: Երրորդ տեղում է՝ քաղաքագետնմանակող Լուկա Մաքսիմովիչը՝ 9,2 տոկոսով: Exit poll-ի արդյունքները թարմացվում են ընտրատեղամասերից նոր տեղեկատվություն ստանալով: