«Տարեց մարդկանց ուղղորդում էին». Արսինե Խանջյան
Արսինե Խանջյանի գնահատմամբ՝ ընտրողների մոտ անտեղյակություն կար ընտրական պրոցեսի նկատմամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրենք մի շարք խախտումներ են արձանագրել, սակայն ամենակարևոր բանը, որ նկատել են, այն էր, որ մարդիկ հստակ չգիտեին՝ ինչպես պետք է քվեարկեին: Նրա խոսքով՝ տարեց մարդկանց հստակ ուղղորդում էին քվեարկության ժամանակ:
Ատոմ Էգոյանն էլ նշեց, որ իր տպավորությամբ՝ ամեն ինչ արվել էր, որ արդեն իսկ հայտնի քվեարկության արդյունքի հասնեն. «Այսինքն՝ եթե դուք ունեք 9 հնարավորություն ընտրելու, եթե ուզում եք ապացուցել՝ ինչպես եք քվեարկել, վերցնում եք այն 8-ը, որոնք չեք քվեարկել, ու դուրս եք բերում ընտրատեղամասից»: