Լրագրողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ տեսանյութը շտապ կարգով ուղարկվել է Ոստիկանություն

azatutyun.am և araratnews.am կայքերի  լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am  կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Տեսանյութեր

Լրահոս