06/01 ընտրատեղամաս. 1878 ընտրողից իրենց քաղաքացիական պարտքն այս պահի դրությամբ կատարել են 253­-ը

06/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարվառա Ստեփանյանի խոսքով՝
ընտրատեղամասը մինչ այս գործում է ըստ օրենքով սահմանված կարգի:

1878 ընտրողից իրենց քաղաքացիական պարտքը մինչ այս կատարել են 253 ընտրող:

«Ընտրախախտումներ չեն եղել, ամեն ինչ ընթացել է բնականոն հունով, ժամանակ առ ժամանակ լինում են փոքրիկ կուտակումներ՝ կապված զուտ ընտրակարգի փոփոխության հետ: Շատերը պարզապես ծանոթ չեն ընտրակարգին և ընտրության ձևին: Յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում»,­-ասաց Վարվառա Ստեփանյանը:

Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Ապրիլի 2-­ին՝ առավոտյան ժամը 08:00­-ի դրությամբ բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը:

Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-­ին, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

Տեսանյութեր

Լրահոս