Բաժիններ՝

Երկու տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել. Տիգրան Մուկուչյան

Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, սակայն 2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ավելացնելով, որ ընտրական տեղամասային հանձնաժողովներում ներգրավված են 15976 քաղաքացիներ:

Նրա խոսքով՝ այս անգամ տեղամասային կենտրոններում առաջին անգամ քվեարկությունն ընթանում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8.00-ի դրությամբ բացվել են տեղամասային կենտրոնները, սկսվել է նաեւ սարքերի գործարկումը:

«4 հազար տեխնիկական սարքավորումներ են տրամադրված, որոնք փորձարկվել են, ունենք նաեւ այդ սարքերի մասնագետի փոփոխման մեկ դեպք՝ առողջական խնդիրների պատճառով: Լոռիում երկու տեղամասերում խափանում է արձանագրվել, ընտրություններն իրականացվում է համարակալված կտրոններով:  Փորձում են արագ կարգի բերել սարքավորումները»,- հայտարարել է ԿԸՀ նախագահը:

Նրա խոսքով, ընտրությունները կվերահսկեն միջազգային 650 եւ տեղական 28 հազարից ավելի դիտորդ, տեղամասերի մոտ 92 տոկոսում ներկա են գտնվել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ներկայացված է 89 լրատվամիջոցոցի 1263 ներկայացուցիչ եւ 31 օտարերկրյա լրատվամիջոցի 80 ներկայացուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս