«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ծափահարություններով են դիմավորել Պիկեին՝ աջակցելով նրա համարձակ հայտարարություններին
Իսպանացի լրագրողները չեն հանգստանում և անընդհատ հարցնում են Մադրիդի «Ռեալի» հետ կապ ունեցող գործիչներին կատալան ֆուտբոլիստ Ժերարդ Պիկեեի խոսքերի մասին:
Այս անգամ Պիկեի խոսքերի մասին է խոսել մադրիդցիների նախկին նախագահ Վիսենտե Բոլուդան:
Բոլուդան նշել է, որ լուրջ չի վերաբերվում Պիկեի խոսքերին, քանի որ դրանք ասվել են երեխայի կողմից:
Հիշեցնենք, որ Պիկեն իրեն բնորոշ արտահայտություններ էր արել՝ նշելով, որ մադրիդյան ակումբը հաղթեց Չեմպիոնների լիգայում խաղից դուրս խփած գոլի շնորհիվ: Բացի այդ Պիկեն նշել էր,որ ապրիլի 23-ին «Սանտիագո Բերնաբեուում» կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակ մարզադաշտի օթյակում լինելու է պետական դատավոր Մարտա Սիլվան, քանի որ նրա որոշումներով որակազրկվել էին Նեյմարն ու Մեսսին:
Բացի այդ կատալոնական ակումբի ֆուտբոլիստը նշել էր, որ երբեք չի աշխատի մադրիդյան ակումբում, քանի որ չի հակսնաւոմ նրանց գաղափարախոսությունը:
Նշենք նաև, որ կատալոնացիների այսօրվա մարզմանը ֆուտբոլիստները հանդերձարանում Պիկեին ընդունել են ծափահարություններով՝ ի նշան աջակցության և համաձայնության:
Սիրարփի Աղաբաբյան