ԱՄՆ-ն Ասադի պաշտոնանկությունն այլևս գլխավոր նպատակ չի համարում
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացումն այլեւս ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր նպատակը չէ այդ երկրում:
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, տեղեկացնում է BBC-ին:
Նա ասել է, որ ամերիկացիների համար գլխավոր գերակայությունը կդառնա սիրիացիների կյանքի բարելավման ուղիների որոնումը:
Հեյլիի խոսքով՝ հենց այս քաղաքականությունն է անցկացվելու նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, մինչդեռ Բարաք Օբաման մտադրվել էր հասնել Ասադի պաշտոնանկության:
Վերլուծաբանների կարծիքով՝ թեեւ Սիրիայում Ասադի դիրքերն ինչոր պահի թուլացել էին, այժմ նա ավելի վստահ դիրք ունի, քանի որ ապահովել է Ռուսաստանի աջակցությունը, հատկապես ռազմական: