Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 5-7 աստիճանով, 3-4-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.00C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.30C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.30C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս