Բաժիններ՝

Դոլարը ցած է իջել է 56,55 ռուբլուց և նորացրել նվազագույնը 2015 թվականի հուլիսից ի վեր

ԱՄՆ-­ի դոլարը մարտի 30­-ի առավոտյան Մոսկվայի սակարանում սակարկությունների բացվելիս նորացրել է 2015 թվականի հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշը՝ 56,55 ռուբլուց ցած իջնելով նավթի գների աճի ֆոնին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»­-ը:

Ամերիկյան դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 10:06-­ի տվյալներով կազմել է 56,40 ռուբլի, ինչը 21 կոպեկով ցածր է նախորդ սակարկությունների փակման մակարդակից: Եվրոյի փոխարժեքն այդ պահին կազմել է 60,64 ռուբլի՝ իջնելով 28,75 կոպեկով:

Երկարժութային զամբյուղի արժեքը մարտի 29­-ի փակման մակարդակի համեմատությամբ իջել է 24,5 կոպեկով՝ կազմելով 58,31 ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս