Իսպանիայում վիրավոր ցուլը եղջուրին է առել ցլամարտիկին
Մադրիդում անցկացված ցլամարտի ժամանակ վիրավոր ցուլը գետնին է տապալել ցլամարտիկին, իսկ այնուհետեւ մի քանի անգամ պոզահարել նրան: Տեղի ունեցածի տեսագրությունը հրապարակել է The Daily Mirror հրատարակությունը։
Ցլամարտիկին օգնության են հասել նրա գործընկերը՝ ձեռքին կապոտ (մեծ թիկնոց, որը ցույց են տալիս ցուլին): Նրանք շեղել են կենդանուն՝ նրա առջեւ թափահարելով վառ գույնի գործվածքը: Տուժածին ասպարեզից տարել են հանդիսականների ծափահարությունների ներքո: Նրա վիճակի մասին չի հաղորդվում: Ոչինչ հայտնի չէ նաեւ վիրավոր ցուլի ճակատագրի մասին: