Պաշտոնյաներ, ում անունները հնչեցրել են տնօրենները. sut.am
Ի պատասխան մարտի 24-ի SUT.am կայքի հրապարակման (որում բացահայտվում է դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրեննրի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը իշխող Հանրապետական կուսակցության օգտին), Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ «114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն 1 է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ»:
Այլ կերպ ասած, դատախազությունը դրանք չուսումնասիրեց ամբողջությամբ, որպես վարչական ռեսուրսի չարաշահման բուրգ, այլ դիտարկեց առանձին-առանձին:
Այդ կապակցությամբ, ունենալով տնօրենների կողմից ընտրողների ցուցակագրման համակարգվածությունը ընդգծելու նպատակ՝ ներկայացնում ենք այն պաշտոնյաների ցանկը, ում տնօրենները (դատելով իրենց խոսքերից) փոխանցել են Հանրապետական կուսակցության ընտրողների ցուցակները:
Մարզպետարաններ
6 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ներկայացրել Արմավիրի մարզպետարան, սակայն չեն նշում, թե կոնկրետ ում։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Լոռու մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Արագածոտնի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված դիտորդների ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան՝ ոմն Ռուդոլֆին։
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Սյունիքի մարզպետարան՝ բաժնի պետ Հայկին։
Վարչական շրջանի աշխատակազմեր (Երևանում)
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակները ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)՝ ոմն Հրանտին։
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարան։
12 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Կենտրոնի թաղապետարան։
6 դպրոցի տնօրեն խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Էրեբունու թաղապետարան։
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Ավանի թաղապետարան։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջած ցուցակը ներկայացրել է Նուբարաշենի թաղապետարան։
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան։
1 դպրոցի մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի կրթության վարչության պետ՝ Արմեն Մարտիրոսյանին։
2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Նոր Նորք վարչական շրջան թաղապետարան՝ Քութելյանին։
2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Իրինա Թորոսյանին։
1 մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Անդրեասյան Ենոքին։
Քաղաքապետարաններ
1 դպրոցի տնօրեն իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Վեդիի քաղաքապետարանի աշխատակազնի քարտուղար Վահագն Վարդանյանին: Դա հաստատեց նաև ինքը՝ աշխատակազմի քարտուղարը:
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացնելու է Բերդի քաղաքապետարան։
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Չարենցավանի քաղաքապետարան։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Ստեփանավանի քաղաքապետարան։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Սպիտակի քաղաքապետարան։
Գյուղապետարան
Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղի դպրոցի տնօրենը խոստովանեց, որ ցուցակագրումը անում են գյուղապետի հետ միասին։
Ընտրական շտաբներ
3 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Կապանի ՀՀ կենտրոնական շտաբ՝ Կապան մոլի երկրորդ հարկ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Չարենցավանի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Հրազդանի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Սիսիանի ենթաշտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը յուրաքանչյուր դասղեկ իր հավաքածը ներկայացրել է Երևանի Հալաբյան փողոցի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Արտաշատի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Արարատի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Վեդիի ՀՀԿ շտաբ։
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Մարտունու ՀՀԿ շտաբ։
Գյումրու 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու, Գյումրի 2 շրջանային կազմակերպության ղեկավար Սուքիաս Ավետիսյանին։