Բաժիններ՝

«Իմ որդին կդառնա լավ ֆուտբոլիստ, բայց ոչ իմ թիմում». Դիեգո Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բացառել է իր որդու՝ «Ջենովայի» հարձակվող Ջիովաննի Սիմեոնեի հետ պայմանագրի ստորագրումը:

«Ջիովաննին ֆանտաստիկ տարի է անցկացնում: Իտալիայում՝ առաջին մրցաշրջանում 11 միավոր հավաքելը հասարակ գործ չէ: Սակայն մտածել այն մասին, որ նա կարող է խաղալ իմ թիմում, կնշանակեր, որ ես նրա վրա ավելի մեծ պատասխանատվություն եմ դնում: Դա նրան դուր չի գա:

Ջիովաննին շատ որակներ ունի, որոնք ինձ դուր են գալիս: Իր համառությամբ նա լավ ֆուտբոլիստ կդառնա, բայց ոչ իմ թիմում: Կան շատ ակումբներ, որոնք նրան ավելի մեծ հնարավորություններ կտան»,- ասել է Սիմեոնե ավագը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս