Բաժիններ՝

Եղիսաբեթ Բ­-ն ահաբեկչության պատճառով հետաձգել է այցելությունը Սքոթլանդ Յարդ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հետաձգել է մարտի 23-­ին նախատեսված այցելությունը Սքոթլանդ Յարդ՝ մարտի 22­-ին երկրի խորհրդարանի մոտ կատարված ահաբեկչական գործողության պատճառով: Այս մասին հայտնել է Բուքինհեմյան պալատը:

«Ուղեւորությունը կհետաձգվի մի այլ օր»,­-նշել են Բուքինհեմյան պալատում: Պլանավորված էր, որ Եղիսաբեթ Բ­ն Վիկտորյայի առափնյակում հանիսավորապես կբացի մայրաքաղաքի ոստիկանության նոր գրասենյակը:

Այդ շենքը գտնվում է Վեստմինստերյան կամրջի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի մուտքի անմիջական մերձակայքում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս