Հիջաբ կրող մուսուլմանուհի հրշեջը հիացրել է Համացանցի օգտատերերին
Twitter-ում վիրուսային ժողովրդականություն է ձեռք բերել ԱՄՆ-ում բնակվող լատինամերիկացի մուսուլմանուհի Ռահմայի օգտահաշիվը, որը հրշեջի մասնագիտությունն է ընտրել։
Աղջիկը լուսանկարվել է հրշեջ մեքենայի ֆոնին եւ այն հրապարակել իր պրոֆիլում՝ կատարելով «Այո՛, ես հրշեջ եմ, շնորհակալություն հարցերի համար»-գրառումը:
Երկու օրում Ռահմայի գրառումը հավաքել է 11 հազարից ավելի ռեթվիթ եւ 40 հազարից ավելի լայք: Օգտատերերն աշխարհի բոլոր ծայրերից նրան հայտնել են իրենց հիացմունքն ու հարգանքը:
«Լատինուհի, մահմեդականուհի, առաջին հրշեջը, եւ ԱՄԵՐԻԿՈՒՀԻ… Այո՛: Դուք կշահեք: Ամերիկային ավելի շատ նման գեղեցկություն է անհրաժեշտ»:
Ռահմայի գրառումն առանձնապես ոգեշնչել է մահմեդական աղջիկներին: Նրանցից ոմանք խոստովանել են, որ աղջիկն իրենց երջանկացրել է: Ռահմային նույնիսկ «թագուհի» եւ «կուռք» են անվանել:
Ավելի ուշ Ռահման խոստովանել է, որնման հզոր աջակցություն չէր սպասում: «Գուցե, աշխարհն այնքան էլ վատը չէ»,-եզրակացրել էնա: