Բաժիններ՝

Գովազդն Instagram-ի պատմություններում հասանելի կլինի աշխարհի բոլոր կազմակերպություններին

Դեռևս հունվարի վերջին արդեն խոսակցություններ կային, որ Instagram Stories-ը կարելի  է օգտագործել՝ որպես թարգետինգի գործիք: Instagram-ի այս գործառույթն ունի բոլոր հնարավորությունները գովազդ տեղադրելու և դրա արդյունքները հաշվարկելու համար:

Օրերս հայտարարվեց, որ ցանկացած ընկերություն՝ մեծ թե փոքր, կարող է իր գովազդը տեղադրել սոցցանցի պատմություններում՝  API Marketing-ի, Power Editor-ի  և  Ads Manager-ի միջոցով:

Այս ընդլայնումները թույլ կտան, որպեսզի գովազդը ցուցադրեք ավելի շատ մարդկանց և  հետևեք, թե որքան հաճախ նրանք կարող են տեսնել այն: Առաջիկա շաբաթների ընթացքում պատմություններում գովազդ տեղադրելու գործառույթը հասանելի կլինի ամբողջ աշխարհում:

 Որքանո՞վ է արդյունավետ գովազդը պատմություններում

Կարդացեք նաև

Instagram Stories-ի շատ տրենդային դառնալուց հետո շատ ընկերություններ մտածեցին այս հարթակը գովազդի համար օգտագործելու մասին: Այս տարի հունվարին թվով 30 ընկերություններ համաձայնեցին մասնակցել գովազդների արդյունավետության փորձարկմանը, և արդեն կան առաջին արդյունքները:

Airbnb-ը, օրինակ, պատմությունների միջոցով ցուցադրեց 15 վայրկյան տևողությամբ գովազդ, որը պատմում էր իր նոր ծառայության մասին: Սրա միջոցով ընկերությունը աճ գրանցեց, իսկ սոցցանցում այն հարցի պատասխաններում, թե՞ որ ընկերության միջոցով է հնարավոր շրջագայություններ պատվիրել, մարդկանց մեծ մասը նշել է հենց Airbnb-ը:

Instagram-ի պաշտոնական բլոգը գրում է, որ այս ընկերությունները երկնիշ աճ գրանցեցին հենց իրենց գովազդի շնորհիվ: Ըստ սոցցանցի գովազդի բաժնի պատասխանատուների՝ սոցցանցում գովազդը շատ արդյունավետ է աշխատում, և իրենք շարունակելու են զարգացնել Instagram Stories-ի այս գործառույթը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս