Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը
Կրեմլից հայտնել են, որ Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի իրավիճակին։
Քննարկվել են նաև Մոսկվայի և Թեհրանի համագործակցության հեռանկարները՝ ռազմավարական գործընկերության պայմանագրի շրջանակներում։

